News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած սարսափելի վթարի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է քննչական մեկուսարանի հիվանդանոց: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է բժշկական շրջանակների աղբյուրը: Նա հստակեցրել է, որ խոսքը «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի մասին է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Տեսանյութում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձում է խուսափել բախումից եւ կտրուկ շրջադարձ է կատարում: Այդ հնարքի արդյունքում բեռնատարը ճակատով բախվել է ուղեւորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել:

Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ